Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ ԱՆ. Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ առողջապահության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում առողջապահության ոլորտում գործող «Բայնոնա էնջինիրինգ քնսալթանսի» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով ամրագրվում են առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման, կահավորման և կառավարման ոլորտներում համագործակցության շրջանակները:
 
Այն նաև կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև կխթանի օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրականացվող նախագծերի ուղղությամբ:
 
Կողմերը պարտավորվել են մշակել 2 երկրի միջև բժշկական տուրիզմի զարգացման կոնցեպտ և ներկայացնել քննարկման: Միաժամանակ, համատեղ կուրվագծվի և ոլորտում միջազգային ստանդարտների կիրառման և տեղայանացման վերաբերյալ ճանապարհային քարտեզ, որն իր մեջ կներառի կատարվող քայլերի նկարագրությունը, պահանջվող ռեսուրսները և իրականացման ժամկետները:
 
Նախքան հուշագրի ստորագրումը «Բայնոնա էնջինիրինգ քնսալթանսի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաիտ Ֆախուրին, նախագծման ոլորտի տնօրեն Քուսայ Աուատին և ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը քննարկել են բժշկական հաստատությունների կառուցման ստանդարտները, հավատարմագրային կառավարման մասին ընկերության տեսլականը, բժշկական կահույքի և սարքավորումների մատակարարման և օտարերկրյա ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցերը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ